Ադրբեջանը, դատելով իր հոխորտացող հռետորաբանությունից, ռազմական իմաստով կարծես թե լիովին ինքնաբավ պետություն է, և եթե այս մարտերից հետո հրատապ կարիք կար տրանսպորտով ինչ-որ բան տեղափոխելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում ու զավեշտալի է:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը՝ պատասխանելով Թուրքիայից Ադրբեջան հասցված ռազմատեխնիկական և այլ աջակցության մասին հարցին:
Արծրուն Հովհաննիսյանն իրեն իրավասու չի համարել քաղաքական իմաստով մեկնաբանել տվյալ հարցը, սակայն նշել է, որ Ադրբեջանին աջակցելու մասին Թուրքիայի հայտարարությունները՝ քաղաքական և գործնական իմաստով, նորություն չեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







