Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:15

ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը. Արծրուն Հովհաննիսյան

Մեր դիվանագետները, մասնագետները հարցը համարժեք կերպով արդեն բարձրացրել են միջազգային կառույցների առջև: Այս մասին ասել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի ՊՆ սպառնալիքի մասին հարցին:

«Նման հայտարարություն անողը և իր վերադասը պիտի ենթարկվեն հոգեբանական թեստի»,- ավելացրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին հայկական կողմը հակառակորդի 10 դիակի մասին հաստատագրված տվյալներ ունի: Բայց նա չի բացառել, որ Ադրբեջանի զոհերի թիվը կարող է շատ լինել, քանի որ կան այլ տեղանքեր, որտեղից դեռ դիակները չեն հանվել և հնարավոր է, որ անհաջողության մատնված հակառակորդը նահանջի ժամանակ տարել է զոհված զինծառայողների մի մասին:

Հիմնական կորուստներն Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումներից էին:

«Հայկական զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը, լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը: Բավական լավ դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը՝ օդային թե ցամաքային և պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության»,- վստահեցրել է Արծրուն Հովհաննիսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+