Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:15

Իրադրությունը Տավուշի մարզում

Այսօր երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ օրը բավական ծանր էր. ռմբակոծվել են Բերդ համայնքի բնակավայրերը:

«Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավական լավ է աշխատել, և նաև դրա շնորհիվ է, որ մինչև օրվա երկրորդ կես կարողանում էինք պատսպարվել և խուսափել մարդկային զոհերից: Սակայն, ցավոք սրտի, օրվա երկրորդ կեսին վիրավոր ունեցանք՝ Չինարի գյուղում»,- ասել է Տավուշի մարզպետը: Ըստ նրա՝ Չինարիի բնակչի վիրավորումից հետո արտակարգ իրավիճակների նախարարության տրանսպորտային միջոցը մոտեցել է համապատասխան աջակցություն ցուցաբերելու, որի արդյունքում թիրախավորվել է ԱԻՆ մեքենան: Տավուշի մարզպետի խոսքով՝ այսօրվա այսօրվա քաղպաշտպանությունն առանձնահատուկ էր նրանով, որ ստիպված էին պատսպարվել անօդաչու թռչող սարքից:

«Ըստ էության մենք կարողացանք ապահովել տոտալ պատսպարում և՛ ապաստարաններում, և՛ նկուղներում ոչ միայն մարդկանց, այլ նաև տրանսպորտային միջոցների: Դրական եմ գնահատում քաղպաշտպանության համակարգի աշխատանքը, սակայն միաժամանակ ունենք մեծ բացեր, որոնք լրացվել են այսօր և կիրականացվեն առաջիկա օրերին: Կառավարության հետ համատեղ սկսվել են վերականգնողական աշխատանքները: Այս օրերի ընթացքում 51 դեպք է գրանցվել, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքային, 4 տրանսպորտային միջոցների, 2-ը ընտանի կենդանիների և 41-ը՝ շինությունների, որոնցից 22-ը՝ այսօրվա ընթացքում: Երկու շինություններ լրիվությամբ ավերվել են, մյուսները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով»,- ասել է Հայկ Չոբանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+