Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի։ Այս հարցը փակենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հրավիրված ճեպազրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Վնասված տարածքներում առաջիկայում անցկացնելու են գույքագրում»․- ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև անդրադարձավ վնասված գազատարին՝ շեշտելով, որ այն վնասվել է 2 անգամ և 2 անգամ էլ վերականգնվել:
«Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտի ներկա ծավալներն այնպիսին չեն, որպեսզի Հայաստանը անհրաժեշտություն տեսնի դիմել ՀԱՊԿ-ին՝ միջամտության համար», -ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները և հստակ կատարում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







