Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

Մեղադրանք՝ «Յունիբանկ»-ին 21 մլն ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու համար

Մեղադրանք՝ «Յունիբանկ»-ին 21 մլն ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Յունիբանկ» ԲԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Համաձայն քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ՍՊ ընկերության տնօրենը 2013 թ. հունվարի 30-ին իր ղեկավարած ՍՊԸ-ի և «Յունիբանկ» ԲԲ ընկերության միջև կնքված գլխավոր վարկային պայմանագրի և նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի հիման վրա բանկից 2013-2014 թթ. ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 299.151.120 ՀՀ դրամին համարժեք 760.000 ԱՄՆ դոլար վարկ՝ բանկին որպես գրավ հանձնելով ՀՀ տարածքում գտնվող մի քանի անշարժ գույք:

Այնուհետև 2016 թ. փետրվարի 23-ին ընկերության տնօրենը դիմել է բանկ՝ խնդրելով գրավադրված գույքերից Երևան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակելի տան փոխարեն որպես գրավ հանձնել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող համապատասխան արժեքով անշարժ գույքը:

Ստանալով «Յունիբանկ» ԲԲ ընկերության համաձայնությունը՝ վերջինս նշված ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ խաբեության եղանակով գնահատմանն է ներկայացրել ոչ թե Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի՝ իրեն պատկանող վերոհիշյալ անշարժ գույքը, այլ նույն շենքում գտնվող համարժեք մակերեսով, անհամեմատ ավելի բարձր արժեք ունեցող անշարժ գույքը: Արդյունքում՝ բանկի և ՍՊԸ-ի միջև 2016 թ. հուլիսի 4-ին կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող՝ փաստացի 25.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքը 46.000.000 դրամ լիկվիդացիոն արժեքով գույքի փոխարեն հանձնվել է բանկին որպես գրավ՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը խաբեության եղանակով պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 21.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի առաջին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+