ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա վերջին կարդացած գրքերի լուսանկարը: Լուսանկարին կից արված է հետևյալ գրառումը:
«Վերջին շրջանում ընթերցածս գրքերից, որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն նրանց համար, ովքեր հետաքրքրված են պետականաշինությամբ, ազգային ինքնութան պահպանման ու քաղաքականության զարգացման թեմաներով: Եվս մի քանի գիրք` ինքնազարգացման, ինքնակատարելագործման համար, ժամանակակից մոտեցումների, մարդու հոգեբանության և բիոքիմիայի կապի մասին»,-հայտնել է ՀՀ Երկրորդ նախագահը։
https://www.facebook.com/presidentrobertkocharyan/posts/617423868915987
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







