Զինծառայողների պատրաստության աստիճանը ստուգելու և դաշտային պայմաններում անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 7-ին առաջին զորամիավորման N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ստուգվել են անձնակազմի գործողությունները զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում, ազդարարման հաջորդականությունը, անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման գիտելիքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







