Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:39

«Հայոց եկեղեցու պատմություն»-ը չի հանվում օրակարգից․ Մակունց

«Հայոց եկեղեցու պատմություն»-ը չի հանվում օրակարգից․ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում այսօր՝ հուլիսի 8-ին, անդրադարձել է վերջին շրջանում քննարկման առարկա դարձած «Հայոց եկեղեցու պատմության» շուրջ հարցին՝ նշելով, որ «Հայոց եկեղեցու պատմություն»-ը չի հանվում օրակարգից, այլ համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ։

«Կրթության նախարարությանն ուղղված իմ հարցերին ի պատասխան՝ ստացել եմ հետեւյալ պատասխանը, որ «Հայոց եկեղեցու պատմություն»-ը համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ, եւ առարկան բովանդակային առումով որեւէ փոփոխություն չի կրելու, այսինքն՝ բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը։ Վերջին օրերին ես հետեւում եմ նաեւ հանրային դաշտի քննարկումներին: Կարծում եմ, որ քրիստոնեության ու Հայ եկեղեցու դերը թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար շատ կարեւոր դեր են ունեցել, եւ այդ հատվածը հանդիսանում է մեր պատմության ամենակարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը։ Եվ այստեղ իսկապես բովանդակային առումով, եթե ճիշտ դրվի խնդիրը, Էջմիածնի հետ համատեղ քննարկման արդյունքում հնարավոր է հանգել ընդհանուր եզրակացության»,- ասել է Լիլիթ Մակունցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+