ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ մարտավարական-մասնագիտական գիտելիքների ստուգման և գործնական հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 7-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։
Բացահայտվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ճշգրտվել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, հղկվել են հրամանատարների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







