Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:03

Սյունիքի մարզպետարանը հետեւում է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Սյունիքի մարզպետարանը հետեւում է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը հուլիսի 7-ին այցելել են Մեղրի համայնք եւ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ ծանոթացել 2019 թ․ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Նշենք, որ 2019 թվականի սուբվենցիոն ծրագերի մեծ մասը մարզի համայնքներում ավարտվել է, ու մեկնարկել է 2020-ի սուբվենցիոն ծրագրերի գործընթացը, սակայն, եղանակային պայմաններով եւ այլ հանգամանքներով պայմանավորված, 2019-ից սկսված որոշ ծրագրեր դեռեւս շարունակվում են, իսկ մարզպետարանում ստեղծված աշխատանքային խումբն այցելում է ու կշարունակի այցելել համայնքներ՝ ծանոթանալու ավարտված ծրագրերի արդյունքներին ու ավարտական փուլում գտնվողների ներկա վիճակին։

Մեղրիում այս պահին կատարվում են հիմնանորոգվող մանկապարտեզի ուժեղացման աշխատանքներ, որում համայնքի ներդրումը 33,2 մլն դրամ է, իսկ ՀՀ պետբյուջեից հատկացումը՝ 61,6 մլն դրամ։
Ջրավազանների նորոգման ու նոր ջրավազանների կառուցման ծրագրում 20 մլն 560 հազար դրամը համայնքի ներդրումն է, 47 մլն 970 հազար դրամը՝ պետբյուջեինը։

Մեղրի քաղաքում զբոսայգու կառուցման համար համայնքը ներդրել է 22 մլն դրամ, պետբյուջեից հատկացվել՝ 18 մլն դրրամ։

Էդգար Մարտիրոսայանն այցելել է նաեւ Քաջարան համայնք ու համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ ծանոթացել այստեղ ընթացող աշխատանքներին։ 2019-ի սուբվենցիոն ծրագրերից Քաջարանում շարունակվում է 4 օբյեկտի շինարարություն․ վերակառուցվում է 1 մարզահրապարակ, 1 պուրակ, 2 խաղահրապարակ, որոնց համար համայնքը ներդրել է 89 մլն դրամ, ՀՀ պետբյուջեից հատկացվել՝ 72 մլն դրամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+