Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին ասաց նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի նիստին պետք է ներկա լիներ նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, սակայն վերջինս կորոնավիրուսով է վարակվել:
«Այս հիվանդությունը ծեծում է բոլորիս դուռը, բայց կարծես թե նաև հաջող ընթացք ունենք: Առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս. կորոնավիրուսի ընթացքը ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում»,- ասաց Քոչարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







