«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գործողությունների բաժնի ղեկավար Արթուր Բլբուլյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով: Այս մասին հայտնում են ՀԱՓԿ-ից։
«2019 – 2020 թվականների ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գործողությունների բաժնի ղեկավար Արթուր Բլբուլյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով»,- ասվում է հրապարակման մեջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2337373063224261&id=1513184855643090