Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Էրդողանն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարի մասին քննադատություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն է հայտնել այն քննադատությունների շուրջ, որ նա հանձնարարել է դիտարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Սուրբ Սոֆիայի տաճարի պատճառով մեր երկրի հասցեին մեղադրանքները ուղղակի հարձակում են մեր ինքնիշխանության իրավունքի վրա»,- ասել է Էրդողանը:

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ բանավեճը հերթական անգամ ծավալվել է այն բանից հետո, երբ մայիսի 29-ին՝ Կոստանդնուպոլսի անկման հերթական տարելիցին, այդ տաճարում տեղի է ունեցել Ղուրանի ընթերցում:

Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը։

Թուրքիայի Հանրապետության Պետխորհրդի 10-րդ պալատում հուլիսի 2-ին Սուրբ Սոֆիայի կարգավիճակի հարցով տեղի է ունեցել նիստ․ որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում։

Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելուն դեմ են արտահայտվել Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներն ու բարձրաստիճան դիվանագետները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանային կարգավիճակ է ստացել 1934 թվականին Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ։ 1985 թվականից տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+