Հուլիսի 1-ին Հայաստանի տարածքում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեին, հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունից։
Հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը ՝ նախօրեին տեղի է ունեցել փակ վաղաժամկետ քվեարկության մի քանի փուլ։
Հուլիսի 1 – ին ուղիղ առավոտյան ժամը 8 – ին բացվել են վեց տեղամասեր ՝ մեկական ՀՀ-ում ՌԴ դեսպանությունում և Գյումրիում՝ Գլխավոր հյուպատոսությունում, երեքը ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, մեկը՝ «Էրեբունի» ավիաբազայում:
Դիվանագիտական առաքելության տարածքում միջոցներ են ձեռնարկվել՝ համաճարակաբանական անվտանգությունը և կորոնավիրուսային վարակով վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով, այդ թվում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարետատան հանձնարարականները: Քվեարկությունը կազմակերպվել էր բացօդյա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շարժական լաբորատորիայի ուժերով իրականացվել է կանոնավոր ախտահանում:
Դեսպանատան մուտքի մոտ տեղադրված է եղել ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափման կետ։ Ընտրողների թույլտվությունը կանոնակարգվել է սոցիալական հեռավորության ապահովման համար։ Քվեարկության բոլոր մասնակիցներին տրամադրվել են դիմակներ և ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման գրիչներ։ Կազմակերպվել է շտապ օգնության բրիգադի մշտական հերթապահություն։
8026 ընտրատեղամասում ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է 1331 մարդ։