«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի երկրորդ փուլով 2020 թվականին նախատեսվում է իրականացնել 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:
Այս մասին ֆեյսբուքում գրում է ՀՀ Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Սուրեն Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի երկրորդ փուլով 2020 թվականին նախատեսվում է իրականացնել 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:
Փողոցաշինական այս ծրագրի առաջին և երկրորդ չափաբաժիններով կհիմնանորոգվի 15 փողոց.
- Օզանյան փողոց
- Կարսի խճուղի
- Կարսի խճուղի Ӏ-ին նրբանցք
- Տեր-Գաբրիելյան փողոց
- Այգաբաց IV շարք
- Խ․ Դաշտենց փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
- Մյասնիկյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
- Մատնիշյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
- Մազմանյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)
- Մազմանյան փողոց (Տերյան փող․-ից գերեզմանատուն
- Սունդուկյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)
- Աթարբեկյան փողոց (Սպանդարյան փող․–ից Տերյան փող․)
- Պուշկինի փողոց (Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)
- Թումանյան փողոց (Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)
- Մայակովսկի փողոց (Աթարբեկյան փող․–ից Մուսաելյան փող.)
«Ծրագրի մեկնարկը այսօր ազդարարեցինք Մայակովսկի և Օզանյան փողոցներում»,-գրել է Պապիկյանը: