Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:52

Հայաստանում շուտով կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը

Հայաստանում շուտով կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել:

«Առաջին երեք լուսանկարում Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքի հատվածն է, որը վերջին տասնամյակների ընթացքում չի վերանորոգվել՝ վերածվելով անմխիթար, կաթող ու քանդվող կառույցի։

Հաջորդ լուսանկարներում էլ նույն կառույցն է․ լուսանկարներն արվել են երեկ։

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ արդեն մի քանի ամիս է՝ շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, և շուտով Հայաստանում կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը։

Այս կենտրոնի կառուցումը շատ կարևոր է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող այն պացիենտների համար, որոնց բուժման հարցում բժշկությունը, ցավոք, դեռ անզոր է։

Դուք էլ կարող եք դառնալ մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում:

Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝

«Բանկ օֆ Ամերիկա» 3251 3512 0666/routing#121000358

«Ամերիաբանկ» 15700 23051810100

Կամ նվիրատվություն կատարել https://cityofsmile.org/donate/ հարթակի միջոցով։

Գործունեության երկու տարվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամյա սննդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։

Համաձայն վիճակագրության՝ ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+