Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 28-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23,909-ի, հիվանդներից 12,911-ն արդեն բուժվել է, մահացել է 421 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 921 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 781-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15,890 դեպք, 193 մարդ մահացել է, 8,719-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195,883 դեպք, ապաքինվել է՝ 169,182-ը, գրանցվել է մահվան 5,082 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 220,180-ի, ապաքինվել է 180,661 մարդ, արձանագրվել է 10,364 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 627,646-ի, ապաքինվել է 393,352 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 8,969 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







