Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23.909-ի: Հունիսի 27-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 12,911 է, փաստացի բուժվում է 10,445-ը, գրանցվել է մահվան 421 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 107,108 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 132-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 23.247 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







