Այսօր Սահմանադրական դատարանի դիմաց ոստիկանները դիմակ կրելու համար տուգանեցին «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանին:
Լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը դիմակ չի կրում, քանի որ ստուգվել է և վարակակիր չէ.
«Ես դիմակ չեմ կրում, ես հանրային վայրում եմ, կորոնավիրուսով վարակված չեմ, սոցիալական հեռավորությունը պահպանում եեմ, կորոնավիրուսը փոխանցվում է ձեր այդ դնչկալների միջոցով՚,-ասաց Աղեկյանը՝ ավելացնելով, որ ինչքան էլ տուգանեն, այդ գումարները իրենից չեն ստանալու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







