Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 711 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21717-ի: Հունիսի 24-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 10797 է, փաստացի բուժվում է 10,404-ը, գրանցվել է մահվան 386 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 130-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 20006 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







