Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքում անդրադարձել է համայնքներում կատարված աշխատանքին:
«Երկու տարի առաջ այս նույն ժամանակ մարզային շրջայցերս սկսեցի` մեր գյուղերում առկա խնդիրներին ծանոթանալով ու գույքագրելով:
Այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում տարբեր համայնքներում:

Այսպիսով` 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը մեկնարկել են
‼️Արարատի մարզում՝
- Այգավան և Ջրաշեն համայնքներում ճանապարհների նորոգման աշխատանքներ
- Նարեկ համայնքում անցկացվում է խմելու ջրագիծ և արտաքին կոյուղագիծ
- Ավարտական փուլում է անցած տարվա ծրագրերից Խաչպարի ոռոգման համակարգի կառուցումը
‼️Արմավիրի մարզում՝
- Երվանդաշատի մշակույթի տան 2-րդ հարկը վերակառուցվում է մանկապարտեզի
- ‼️Արագածոտնի մարզում՝
Արտաշավան համայնքում անցկացվում է խմելու ջրամատակարարման համակարգ
Կաթնաղբյուրում 19 փողոցների, Ոսկեվազում 22 փողոցների մասնակի գազաֆիկացոմ
Արագածոտն համայնքում մշակույթի տան տանիքի և շինության մասնակի վերանորոգում:
Աշխատանքները` շարունակելի:
#գյուղառգյուղ շենացնելու ենք»,-գրել է Պապիկյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







