Մենք գրեթե մեկուկես տարի շարունակ խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք կան Սահմանադրական դատարանում, խոսում են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամից և փորձում ենք համատեղ գտնել լուծման տարբերակներ այդ ճգնաժամից լավագույնս դուրս գալու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Եթե հետադարձ հայացք գցենք, ապա կունենանք հետևյալ պատկերը․ 1,5 տարվա ընթացքում Սահմանադրական դատարանն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու հնարավորություն։ Այդ առումով 2018 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի ձևավորումից հետո ի դեմս մեզ՝ պատգամավորներիս, ՍԴ-ն ունեցել է գործընկերներ այդ առումով բարեփոխումներ իրականացնելու համար և ՍԴ դատարանի մոդելը համապատասխանեցնելու այն մոդելին, որն ընդունվել էր 2015 թվականի սահմանդարական փոփոխություններով։ Ցավոք, ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև տեղի ունեցան շատ անընդունելի զարգացումներ»,- ասաց Մանկունցը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ ԱԺ-ն՝ ի դեմս իրենց՝ պատգամավորների, քայլեր կատարեց, որպեսզի անկախ Սահմանադրական դատարան ունենան, սակայն ի պատասխան իրենց քայլերի, իրենց բոլոր գործողություններն արգելափակվեցին։
Մակունցն ընդգծեց, որ իրավիճակի շտկելու լավագույն տարբերակը կլիներ հանրաքվեն, սակայն հասկանալի պատճառներով այն չի կարող տեղի ունենալ, ուստի միջազգային գործընկերների հետ խորհրդակցության արդունքում ներկայացրել են նախագիծ, որը քննվում է ԱԺ-ում՝ նշելով, որ այն միջանկյալ լուծում է, որի խորքային լուծումը կտրվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







