Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 320 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20588-ի: Հունիսի 22-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 9,131 է, փաստացի բուժվում է 10,980-ը, գրանցվել է մահվան 360 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 117-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 20268 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







