Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսային հիվանդության 159 դեպք։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
Հաստատված 159 դեպքերից 90-ը բուժվել են, իսկ 69-ը դեռևս բուժում է ստանում։
Հիվանդներն ըստ համայնքների․
-11 հոգի՝ Կապանից,
-1 հոգի՝ Գորիսից,
-14 հոգի՝ Սիսիանից,
-39 հոգի՝ Մեղրիից,
-3 հոգի՝ Տաթևից,
-1 հոգի՝ Գորայքից։
«Ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք․ մահացողը 76-ամյա կին է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն։ Հերթական անգամ կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, հստակորեն պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը և կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները»,- ասվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







