Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:34

Վարչապետը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին, այցելել է Հայաստանի կենտրոնական բանկ, որտեղ աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նոր նախագահին՝ Մարտին Գալստյանին:

«Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս ԿԲ նխագահ Արթուր Ջավադյանին և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը։ Պարոն Ջավադյան, ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս  ընթացքում ձեր կատարած աշխատանքի և ներդրման համար։ Պարոն Գալստյան ուզում եմ ձեզ շնորհավորել և հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում ձեր գործունեության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Մարտին Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, բավական երկար ժամանակ է՝ աշխատում է բանկային համակարգում։

«Վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ, և կարող եմ արձանագրել, որ ԿԲ-ում բավականին լավ թիմ և կորիզ է ձևավորվել, որը ընդհանուր առմամբ, կանխորոշում և աշխատում է ԿԲ-ի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, որ բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, և բանկային համակարգը ՀՀ-ում կայացած է ու կայուն է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ այն փոփոխությունը, որ հիմա տեղի է ունենում, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն:

«Մյուս կողմից սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների, բարեփոխումների զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովն Մարտին Գալստյանին ընտրեց Կենտրոնական բանկի նախագահ: Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 119 պատգամավորներից «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուի օգտին ձայն տվեցին 104-ը, դեմ՝ 15-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+