Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների 683 դեպք կա, գրանցվել է մահվան 13 դեպք։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։
«Այս պահին մարզում ունենք 683 դեպք, որոնցից 280-ն են բուժում ստանում, նրանցից 60-ը գտնվում է հիվանդանոցում մյուսները, կամ իրենց տանն են կամ մեկուսացման վայրում, բուժվել է 400-ից ավելի քաղաքացի, մահվան 13 դեպք ունենք»,- ասաց մարզպետը։
Սանոսյանի խոսքով՝ վերջին 4 օրերին մարզի ցուցանիշները բավականին հուսադրող են։ Նա նշեց, որ մոտ 20 օր Գեղարքունիքը մնում էր միակ մարզը, որտեղ չկարգրանցված դեպք, իսկ դա բերեց նրան, որ Հանրապետության տարբեր վայրերից մեր քաղաքացիները տեղափոխվեցին մեզ մոտ։
«Մենք մի շարք համայնքներում ունենք արձանագրված դեպքեր, երբ որևէ քաղաքացու տեղափոխության արդյունքում է վարակը տարածվել։ Դժբախտաբար, որոշ վայրերում ունեցանք խոշոր բռնկումներ և ստիպված եղանք փակել բնակավայրեր։ Եղել է 2 օր 13 կամ 14 դեպք»։
Անդրադառնալով հարցին՝ թե կա արդյոք առանձնացված հիվանդանոցներ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար, մարզպետը նկատեց, որ մինչ այժմ չկար, բայց երեք օր է Մարտունու ԲԿ-ում կա առանձնացված բաժանմունք, որտեղ 40-45 անձ կկարողանա բուժվել։ Ըստ մարզպետի՝ շինարարներն աշխատում են անգամ գիշերները, թթվածնային սարքերի տեղադրումից հետո այն կկարողանա սպասարկել ոչ միայն մարզի, այլ նաև հարակից մարզերի հիվանդներին։
«Մասնաշենքի այլ հատվածների հետ առանձնացված մասը կապ չի ունենալու, անձնակազմն առանձնցված է և ծրագիրն արվելու է մարզի ներուժով»,-նշեց Սանոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







