Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին մի շարք լրատվամիջոցների հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նշել է, որ Գրիգորյանի վիճակն այնքան է վատացել, որ նա կորցրել է գիտակցությունը։ Այժմ մի քանի բժշկական խմբեր են աշխատում, և Գրիգորյանի վիճակը այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում, նշել է պաշտպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







