Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին։
Այս մասին այսօր Ազգային ժողովում հանձնաժողովների նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ բավականին աշխատանք կատարված է, բայց տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենք ժառանգել են ժամկետների մեջ արդեն ուշացած ծրագիր:
«Վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվում էր վարկի ժամկետների երկարաձգման ու նաև որոշակի արտոնյալ ժամկետով վարկ տրամադրելու հարցը, որը տեղի չունեցավ։ Մենք հրաժարվել ենք այդ վարկից»,-ասել է Պապիկյանը՝ հավելելով, որ կիսատ աշխատանքները կիրականացվեն ՀՀ բյուջեի միջոցներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







