ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը մտադիր է խորացնել երկկողմ գործընկերությունը, առաջ մղել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագիրը և խրախուսել ամերիկյան ներդրումները։ Այս մասին ասված է Ռուբիոյի հայտարարությունում, որը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն Հայաստանի հետ նշում է երկրի անկախության վերականգնման 35-ամյակը և ավելի խաղաղ, բարեկեցիկ ու ժողովրդավարական ապագայի ճանապարհին Հայաստանի արձանագրած առաջընթացը։ Նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի գրանցած «պատմական առաջընթացը» ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել խաղաղության և բարեկեցության ընդհանուր տեսլականի շուրջ՝ համատեղ աշխատանքի դեպքում։
«Մենք ակնկալում ենք առաջ մղել TRIPP-ը, ամրապնդել տնտեսական կապակցվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է պետքարտուղարը։
Ռուբիոն նաև նշել է, որ առաջիկա տարիներին Վաշինգտոնն ակնկալում է երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացում։
TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում, այն նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։
Կարդացեք նաև՝
Հայաստանն ու ԱՄՆ-ն ներկայացրել են TRIPP-ի իրականացման մանրամասները
ՍԴ-ն TRIPP-ի համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







