Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:12

Սյունիքն առաջատար է ընտրությունների մասնակցության ցուցանիշով՝ 17:00-ի դրությամբ. ԿԸՀ

Սյունիքն առաջատար է ընտրությունների մասնակցության ցուցանիշով՝ 17:00-ի դրությամբ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների մասնակցության տվյալները ժամը 17:00-ի դրությամբ: Ընտրողների ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզում, ամենացածրը՝ Արմավիրում:

Հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 225 հազար 533 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,92%-ը:

Սյունիքի մարզն առաջատար է մասնակցության ցուցանիշով՝ 55,36%: Առաջին եռյակում են հայտնվել նաև Վայոց ձորի (54,15%) և Տավուշի մարզերը (53,27%):

50%-ից բարձր մասնակցություն է արձանագրվել նաև Արագածոտնի (51,13%) և Կոտայքի (51,01%) մարզերում: Լոռու մարզում այդ ցուցանիշը կազմել է 49,77%:

Երևանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 48,52%-ը, ինչը մոտ է հանրապետական միջին ցուցանիշին: Արարատի մարզում մասնակցությունը կազմել է 48,43%:

Ամենացածր ակտիվությունն ընտրողները ցուցաբերել են Արմավիրի մարզում, որտեղ մասնակցությունը կազմել է 44,80%: Միջին ցուցանիշից ցածր են նաև Շիրակի (46,23%) և Գեղարքունիքի (46,86%) մարզերը:

Armenia Today-ը ներկայացնում է մասնակցության տվյալները՝ ըստ ակտիվության մակարդակի։ Տվյալները ժամը 17:00-ի դրությամբ են։

Սյունիք — 55,36%
Վայոց ձոր — 54,15%
Տավուշ — 53,27%
Արագածոտն — 51,13%
Կոտայք — 51,01%
Լոռի — 49,77%
Երևան — 48,52%
Արարատ — 48,43%
Գեղարքունիք — 46,86%
Շիրակ — 46,23%
Արմավիր — 44,80%

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրական իրավունք ունի 2 մլն 505 հազար 102 քաղաքացի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+