Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:16

Կրճատել են ներդրումային ծրագրերը․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում վարկերը մարելու աղբյուրի մասին

Կրճատել են ներդրումային ծրագրերը․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում վարկերը մարելու աղբյուրի մասին

«Հայաստանի էլեկրտրական ցանցերի» (ՀԷՑ) պարտքերը մարում են ոլորտի բարելավման համար նախատեսված ներդրումային ծրագրերը նվազեցնելու հաշվին, Armenia Today-ին հայտնել է ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի 50 մլն դոլարի պարտքերը մարելու հայտարարությունը:

Պետրոսյանը նշել էր, որ վճարումներն իրականացվել են «բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման»։ Նա հստակեցրել էր, որ խոսքն իր ժամանակավոր կառավարման շրջանի և միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների մասին է։

Ղազինյանը մտահոգություն է հայտնել, որ նման գործելաոճը կարող է հանգեցնել ծառայությունների որակի վատթարացման և էներգահամակարգի համար մեծացնել ռիսկերը։

«Շատ հեշտ է ներդրումային ծրագրեր չիրականացնել, վարկը մարել և ամեն տարի կանգնել այնպիսի խնդրի առաջ, որում Էրեբունի համայնքը հայտնվել էր Ամանորին (մի քանի օր համայնքը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկված էր շուրջ 4 օր — խմբ․)»,- ասել է Ղազինյանը։

Նա նշել է, որ նման կառավարման պայմաններում այս տարի շատ ավելի վատ կարող է լինել։

Ղազինյանը հավելել է, որ մայիսի 25-ին ավարտվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և ՀԷՑ-ի մինջև բանակցություններ իրականացնելու ժամկետը։ Նրա խոսքով՝ որպես այդպիսին, այս ընթացքում բանակցություններ տեղի չեն ունեցել, և այս պահին իշխանությունը «գնում է գերակա շահի» ճանապարհով (երբ մասնավոր սեփականությունն օտարվում է հանրության և պետության կարիքների համար՝ գերակա հանրային շահի հիմքով — խմբ.)։

Նա պնդել է, որ իշխանությունը, եթե համարձակություն ունի, կարող է ՀԷՑ-ի արժեքի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալու համար դիմել միջազգային հեղինակություն ունեցող և գնահատում իրականացնող ընկերության։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից, ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։ Ապրիլին դատարանը ՀՀ կառավարությանն արգելել էր մինչև մայիսի 25-ը իրականացնել ՀԷՑ-ի օտարման գործընթաց։

Մայիսի 8-ին Ղազինյանը հաստատել էր, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380 000 դոլար է առաջարկել, որը սեփականատերերը չեն ընդունում։

«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+