Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:37

Հայաստանում ԵՄ անդամ դառնալու գործընթաց սկսելու քննարկումներ կան․ Փաշինյան

Հայաստանում ԵՄ անդամ դառնալու գործընթաց սկսելու քննարկումներ կան․ Փաշինյան

Հայաստանն ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ, տեղի են ունենում քննարկումներ ՀՀ-ի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Սխինասի այցը կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի քննարկմանն ու փոխգործակցության հետագա զարգացմանը: Փաշինյանը նշել է, որ սա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար։

«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում՝ մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։ Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանին աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»,— ասել է վարչապետը:

Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը: Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Հուլիսի 22-ի նիստում Եվրամիության խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությանը։ ԵՄ խորհուրդը նաև որոշել էր հատկացնել 10 մլն եվրո՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժն ուժեղացնելու համար և օգնել բարելավել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «կարևոր հանգրվան և խորացող գործընկերություն» էր անվանել Հայաստանին օգնություն տրամադրելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ԵՄ խորհրդի որոշումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+