Փրկարարներն օգոստոսի 7-ին հայտնաբերել են Տավուշի մարզի Աղստև գետում լողալու ընթացքում անհետացած քաղաքացիներից երկրորդի դին, տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990թ.)»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Օգոստոսի 5-ին ՆԳՆ-ն տեղեկություն էր ստացել, որ Տավուշի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Նույն օրը փրկարարները և ջրափրկարարներն գետից հայտնաբերել էին Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







