Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:41

Չինաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունն ուղղված չէ 3-րդ կողմի դեմ․ Չեն Մին

Չինաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունն ուղղված չէ 3-րդ կողմի դեմ․ Չեն Մին

Հայաստանում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը վստահեցրել է, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Նա այսպես է պատասխանել հուլիսի 3-ին Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հռչակագրի ընդունումից հետո Հայաստանի նկատմամբ Պեկինի դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին Armenia Today-ի հարցին։

Միաժամանակ՝ դիվանագետը նշել է, որ Չինաստանը միշտ մեծ նշանակություն է տվել Անդրկովկասի երկրների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հարգելով նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և փոխշահավետ համագործակցություն հաստատելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։

«Չինաստանը վերջերս ռազմավարական համագործակցություն է հաստատել Վրաստանի և Ադրբեջանի հետ, որն ուղղած է հարաբերությունների բարելավմանը, այլ ոչ թե երրորդ կողմի դեմ»,- հավելել է Մինը։

Չինացի դիվանագետը վստահեցրել է, որ Պեկինն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և աջակցում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

«Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները կարող են իրենց տարաձայնություններն ու վեճերը լուծել խաղաղ երկխոսության միջոցով։ Այդ վեճերի լուծումը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա, որը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը»,- ընդգծել է նա։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Պեկինի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ Չինաստանի քաղաքականության վրա։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի դրդմամբ տապալել են հարաբերությունները Չինաստանի հետ, ուստի Պեկինը նորից կենտրոնացել է Ադրբեջանի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+