Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:41

Բայդենը և Մակրոնը հայտարարել են Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային ինտեգրման աջակցության մասին

Բայդենը և Մակրոնը հայտարարել են Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային ինտեգրման աջակցության մասին

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ։ Նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով։

«Միացյալ Նահագները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Նրանք աջակցում են հետագա տարածաշրջանային ինտեգրմանը Հարավային Կովկասում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության Հարավային Կովկասին նվիրված բաժնում նաև ասվում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը «հաստատում են իրենց հավատարմությունը Վրաստանի ժողովրդին և աջակցում են Վրաստանի եվրատլանտյան ձգտումներում»: Բայդենն ու Մակրոնն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ են արել «հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրաատլանտյան ուղի»։

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ մայիսի 14-ին ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի դեմ բողոքի ակցիաներ էին սկսվել երկրում։ Օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Բողոքի ակցիաների ֆոնին մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+