Մարտի 22-ին Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող Թալինի համայնքապետարանին պատկանող բացօթյա ավտոպարկում խոշոր հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ իրավապահները պարզել են, որ հրդեհ է բռնկվել կայանված «MAZ» մակնիշի բեռնատարում, «JCB» մակնիշի տրակտորում, ինչի հետևանքով Թալինի համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափի վնաս։
Դեպքի հանգամանքները պարզելու համար Թալինի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, հավելել է աղբյուրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







