Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 17-ին ԱՄՆ դոլարը գնում են 402.53 դրամ միջին գնով և վաճառում 409 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 16-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.06 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 434.56 դրամով, վաճառվում՝ 448.89 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.84 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.50 դրամով, վաճառվում՝ 4.75 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 494.56 դրամով, վաճառվում՝ 525.25 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 3.50 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







