Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:37

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը վերադարձնել ելման դիրքեր․ Պետդեպ

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը վերադարձնել ելման դիրքեր․ Պետդեպ

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Անդրադառնալով նաև ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ եռակողմ ձևաչափով տեղի ունեցած հանդիպմանը, նա կարևորել է այն։

Անդրադառնալով նաև ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ եռակողմ ձևաչափով տեղի ուենցած հանդիպմանը, նա կարևորել է այն։«‎‎Ես կխնդրեմ երկու կողմերին արտահայտել իրենց վերաբերմունքը: Մեզ և, մասնավորապես, պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին միասին տեսնելը։ Պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ։ ԱՄՆ պետքարտուղարը  առաջնորդների հետ զրույցում կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մենք երկրների արտգործնախարարներին հստակ հասկացրել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել թե աջակցել  բազմակողմ ձևաչափերով։ Սա ներառում է նաև մեր աջակցությունը ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝  առաջնորդներին միավորելու հարցում»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հանձնառու է կայուն հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

Նա հայտնել է, որ նախորդ շաբաթվա հանդիպման ընթացքում քննարկել են առաջ շարժվելու ուղիները․ «Պետքարտուղարն առաջարկել է կողմերին կիսվել գաղափարներով այն մասին, թե ինչպես կարելի է մինչև ամսվա վերջ առաջ մղել խաղաղ գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել ելման դիրքեր, դուրս բերել ռազմական ուժերը։ Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: Ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անթույլատրելի են, իսկ հետագա էսկալացիաները կանխելու նպատակով պետք է գործի դրվեն միջազգային մեխանիզմներ։ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է հումանիտար հարցերի շուտափույթ կարգավորումը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը։ Միրզոյանը վերահաստատել է հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում ներգրավված լինելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:

Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+