Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:29

Դավիթ Տոնոյանին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի զեկույցին

Դավիթ Տոնոյանին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի զեկույցին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին, հայտարարել է Տոնոյանը։

Վերջինս նաև հայտնել է, որ իրեն չեն թույլատրել ծանոթանալ իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին։

Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հուլիսի 15-ին և հոկտեմբերի 28-ին ուղղված իր դիմումների պատասխանով իրեն տեղեկացվել է՝ հանձնաժողովի խորհրդարան ներկայացրած զեկույցն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված զեկույցի իրավական կարգավիճակ չունի։ Այդ պատճառով, ըստ Տոնոյանի, չեն կարող կիրառվել նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, որոնք նախատեսում են նման փաստաթղթերին ծանոթանալու իրավունք։

Տոնոյանն ընդգծել է՝ այս պատասխանն ստացել է նոյեմբերի 13-ին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի կողմից։ Նյութերին ու զեկույցին չծանոթանալու մասին պարզաբանում ստանալուց հետո ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը դիմել է իր փաստաբանական խմբին, ապա նոյեմբերի 24-ին կրկին դիմել է ԱԺ նախագահին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ քննիչ հանձնաժողովի կազմած փաստաթղթին։

Տոնոյանը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրապարակել ինչպես փաստաբանական խմբի պարզաբանումը, այնպես էլ ԱԺ աշխատակազմի հետ նամակագրությունը։

2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին, թեև հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։

Հոկտեմբերի 1-ին Սիմոնյանը հատարարել էր, որ ժամկետները խախտելու հիմնավորմամբ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+