ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց հունվարի 27-ը «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագծին:
Նախագծի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նախագիծն առաջարկում է նաև այդ օրը դարձնել ոչ աշխատանքային:
Այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում:
«Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլորն ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար ընկածների առաջ»,- նախագիծը ներկայացնելիս նշել էր Ռուբինյանը:
Կառավարությունը 2024 թվականին մերժել էր սեպտեմբերի 27-ը որպես Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակի օր ճանաչող օրինագիծը։ Արցախյան 44-օրյա պատերազմն սկսվել էր սեպտեմբերի 27-ին:




































