• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 02:44
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատերազմը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա». Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան

Զինված ուժեր, Էքսկլյուզիվ,
05 Մարտ 2025 19:42
ShareShareShare
«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատերազմը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա». Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան
telegram

Հայաստանի ազգային հերոս, ռազմական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, կդառնար 66 տարեկան։ Նա ՀՀ առաջին Պաշտպանության նախարարն էր 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Սարգսյանը նաև ՀՀ վարչապետն էր 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը։ Armenia Today-ն առանձնացրել է նրա կյանքի առանցքային դրվագները, որոնք սերտորեն կապված էին Հայաստանի Երրորդ Հանրապետության և հայկական բանակի կազմավորման հետ։

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատերազմը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա»,- ասել է Սարգսյանը։ Սարգսյանին հաճախ անվանում են «Սպարապետ», զինվորական կոչում, որը գոյություն է ունեցել հին հայկական թագավորություններում։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Սարգսյանի հուշարձանի վրա փորագրված են «Հայոց Սպարապետ» բառերը։

Սարգսյանի կյանքը նախքան Արցախյան պատերազմը

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին՝ Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում։ Մինչև 1983 թվականն աշխատել է տեղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ինչի պատճառով էլ ազատվել է խորհրդային բանակում ծառայությունից։ Սարգսյանը մինչ պատերազմն ակտիվորեն զբաղվել է գրական-հասարակական գործունեությամբ։ Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին, իսկ 1985 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։

1986-1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն»-ը: Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին:

Ռազմական հաջողություններն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ

Սարգսյանն իր ակտիվ գործունեությունն սկսել է 1988 թվականին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1991-ի վերջին, նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով նշանակվել էր Պաշտպանության նախարար։ Սարգսյանն Արցախյան պատերազմի ամենաակտիվ զորահրամանատարներից էր։

Նրա կոչով 1992 թվականի օգոստոսին ստեղծվել էր «Արծիվ մահապարտներ» գումարտակը, որը ջախջախել էր ադրբեջանական զորքերին Գանձասարի վանքի և Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի տարածքում։ Այս գումարտակը կասեցրել էր ադրբեջանցիների առաջխաղացումը և պատերազմի ընթացքը թեքել հօգուտ հայերի։

1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մարտը Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտպանական հարցերով խորհրդականն էր և երկրի սահմանամերձ շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Այնուհետև նշանակվել է Պաշտպանության, Ազգային անվտանգության և Ներքին գործերի գծով պետնախարար։ Այս պաշտոններում Սարգսյանն առանցքային դեր է խաղացել հայկական բանակի զարգացման գործում։ Մինչև 1994 թվականը՝ զինադադարի կնքումը և Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախացումը, Սարգսյանը շարունակել է պայքարը։

Հետպատերազմյան տարիները և քաղաքական գործունեությունը

Պատերազմից հետո Սարգսյանը մնացել է զինված ուժերում և դարձել հայկական քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ 1995 թվականի հուլիսին նա վերանշանակվել է Պաշտպանության նախարարի պաշտոնում և պաշտոնավարել շուրջ չորս տարի։ 1996թ. ընտրություններում աջակցելով Տեր-Պետրոսյանին՝ նա հետագայում նախաձեռնել է նախագահի հրաժարականը 1998թ.-ին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով, իսկ հետո նախագահական ընտրություններում սատարել այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին:

Սարգսյանը հիմնադրել է «Երկրապահ» ​​կամավորական միությունը, որի քաղաքական բաղադրիչը հետագայում միավորվել է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությանը (ՀՀԿ): Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն նախընտրական դաշինք է կազմել ՀԽՍՀ Կենտկոմի նախկին 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանի կուսակցության հետ, ով բարձր վարկանիշ ուներ քաղաքացիների շրջանում։

1999 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթել է և ստացել Ազգային ժողովի մանդատների մեծամասնությունը։ Սարգսյանը դարձել է վարչապետ և, դե ֆակտո, երկրի հիմնական որոշում կայացնողը։ Ըստ էության, նա վերահսկում էր կառավարությունը, ռազմական և օրենսդիր մարմինները:

Իրավապաշտպանների հակասական հայտարարություններն ու քննադատությունը

Թեև Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում, սակայն նա քննադատության է ենթարկվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ որպես ոչ դեմոկրատական ​​գործիչ, հատկապես ընտրություններում իր դերի համար, գրել էր «Երկրապահ»-ը։ Սարգսյանին որակում էին որպես հայկական քաղաքականության «գորշ կարդինալ», ով կարող էր նշանակել և ազատել բարձրաստիճան պաշտոնյաների։

1996-ին Սարգսյանը սատարել է Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններում, որոնք ուղեկցվել են լուրջ խախտումներով և արժանացել ընտրությունների միջազգային դիտորդների սուր քննադատությանը։ Ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը չի ճանաչել ընտրությունների արդյունքները և սկսել է լայնածավալ բողոքի ցույցեր։ Սարգսյանն, ի պատասխան, հայտարարել է, որ անգամ եթե նրանք (ընդդիմությունը) հաղթեին 100 տոկոս ձայներով, ո՛չ բանակը, ո՛չ Ազգային անվտանգությունը և ո՛չ Ներքին գործերի նախարարությունը չէին ընդունի այդ ղեկավարներին։ Նույն թվականի սեպտեմբերի 26-ին զորք է մտցվել Երևան՝ ճնշելու բողոքի ցույցերը։ Զանգվածային խախտումներ են գրանցվել նաև 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Սարգսյանի աջակցությամբ նախագահ էր դարձել։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը

Սարգսյանը, Դեմիրճյան և ևս վեց այլ անձինք սպանվել էին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանի շենքում մի խումբ զինված մարդկանց կողմից։ Խմբի անդամները՝ լրագրող և Ղարաբաղյան շարժման նախկին ակտիվիստ Նաիրի Հունանյանը, նրա կրտսեր եղբայրը՝ Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդուարդ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Ահաբեկչության հնարավոր կազմակերպիչների հետաքննությունը վերսկսվել էր 2019 թվականի դեկտեմբերին։ Սարգսյանի և Դեմիրճյանի մահը Հայաստանում 1999-2000 թվականներին սուր ներքաղաքական ճգնաժամ էր առաջացրել։

Սարգսյանի թողած ժառանգությունը և հիշատակը

1998 թվականին Վազգեն Սարգսյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում, որն Արցախի Հանրապետության բարձրագույն պարգևն է։ 1999 թվականի դեկտեմբերի 27-ին՝ սպանությունից ուղիղ երկու ամիս անց, նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի ռազմական ուսումնարանը կոչվել է Վազգեն Սարգսյանի անվամբ: Նույն հրամանագրով «Հանրապետական» մարզադաշտը Երևանում անվանակոչվել է նրա անվամբ: Հայաստանում և Արցախում բազմաթիվ փողոցներ կրում են նրա անունը։

Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի կինոթատրոններում էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը։ Կենսագրական դրամայի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Genetic Production ընկերության հիմնադիր Նոնա Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի զարմուհին։ Սպարապետի դերը մամնավորել է Խորեն Լևոնյանը։

telegram
Tags: էքսկլյուզիվՀայաստանՍպարապետՎազգեն Սարգսյան

Հարակից հրապարակումներ

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

10 Հուլիս 2026 09:00

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի փողոցներից ու գետնանցումներից հեռացնել գրաֆիտիներն ու որմնանկարները։ Այս գործընթացի շրջանակում մաքրվում են նաև Արցախյան պատերազմներում...

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

08 Հուլիս 2026 22:55

Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին անցկացրել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան փոխկապակցված 70...

Ընդդիմությունն ու իշխանությունն ԱԺ-ում մարմին կստեղծեն

Ընտրության իրավունքի սահմանափակում, հարկային բեռ և գաղտնի զեկույց. ինչո՞վ հիշվեց ԱԺ-ն

04 Հուլիս 2026 13:57

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն ամփոփում է աղմկահարույց ու հնչեղ որոշումների ներքո։ Այս տարիների ընթացքում խորհրդարանն ընդունեց մի...

Էդիկ Մալոյանը ձերբակալվել է. «Ուժեղ Հայաստան»-ը դա կապել է քաղաքական հայացքների հետ

Գնդապետ Մալոյանին ձերբակալել են ՊՆ հրահանգը չկատարելու պատճառով. ԶԼՄ

03 Հուլիս 2026 09:32

Գնդապետ Էդիկ Մալոյանին ձերբակալել են ընտրություններից առաջ Պաշտպանության նախարարության ղեկավարության քաղաքական հրահանգները չկատարելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՀՀ նախագահը կադրային փոփոխություններ է կատարել բանակի հրամանատարական կազմում

01 Հուլիս 2026 19:31

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կադրային փոփոխություններ է կատարել զինված ուժերի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմում, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։...

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հատուկջոկատայինների զորավարժություն են անցկացնում

Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով

01 Հուլիս 2026 15:30

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ենթադրում...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ