• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 23:10
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Պայքարել եմ իմ հարազատ ժողովրդի ազատության համար». զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակն է

Զինված ուժեր, Էքսկլյուզիվ, Հասարակություն,
25 Փետրվար 2025 21:12
ShareShareShare
«Պայքարել եմ իմ հարազատ ժողովրդի ազատության համար». զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակն է
telegram

Այսօր՝ փետրվարի 25-ին, լրանում է հայ ազգային-ազատագրական շարժման հերոս, զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակը։ Նա յուրահատուկ դեր է ունեցել հայ ազատագրական շարժման մեջ և էական ազդեցություն թողել հայոց պատմության ընթացքի վրա։ Armenia Today-ն առանձնացրել է գեներալի կյանքի առանցքային դրվագները, որոնք սերտորեն կապված են մինչ օրս ոգեշնչման աղբյուր հանդիսացող նրա անձնական հատկանիշների հետ։

Ազատագրական պայքար և Սասունի պաշտպանություն

Օզանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Պատանեկության տարիներին թողել է հասարակ բանվորի կյանքը և միացել հայ ազատագրական շարժմանը։

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Մշտապես ձգտել եմ և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»,- հետագայում ասել է ֆիդայապետը։

1882 թվականին Անդրանիկը բանտարկվել է հայ բնակչությանն ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։

1897 թվականին Օզանյանը մեկնել է Մուշ և Սասուն։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտել է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դարձել թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

«Մարտական ​​հրահանգները» և Օզանյանի ռազմավարությունը

1906 թվականին Ժնևում Օզանյանը հրատարակել է «Մարտական ​​հրահանգներ» ձեռնարկը պարտիզանական պատերազմի մասին։ Գրքում նա գրել է, որ երկրի ռազմական խորհուրդը պետք է բաղկացած լինի գիտակից մարդկանցից, ովքեր փորձ ունեն և անցել են մարտական ​​գործողությունների միջով։ Անդրանիկն իր գործը նվիրել է մարտի դաշտում զոհված կամ դավաճանաբար զոհված իր ընկերներին։

«Չհետամտել իմանալու զինվորական խորհրդի գաղտնիքները, քանի որ ձեզ վերաբերած խնդիրները կհայտնեն, իսկ ձեզի չվերաբերածն իրենց մեջ կպահեն: Իրար վիրավորական խոսքեր չասել: Եթե պատահի այդպես դեպքեր, խռով չի մնալ,այլ կես ժամ չանցած՝ հաշտվիլ: Եթե ձեր խռովությունը մեկ օր տևի, դուք արժանի չեք լինի հեղափոխականը անունը կրելուն»,- ասվում է հրահանգում։

Գրքում Օզանյանն ընդգծել է նախնական պատրաստության, զենքի, բարձր բարոյականության կարևորությունը։ Նա մանրամասն նկարագրել է թշնամուն ջախջախելու տասնյակ ռազմավարություններ, որոնք ինքն է կիրառել, և որոնք հետագայում կիրառել են իրեն հետևած ֆիդայիները։

Հայ հրամանատարի սխրանքները Բալկանյան պատերազմում

1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպել է վաշտ, որը մտել է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերել տասնյակ մարտերում։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։

Անդրանիկի կամավորական ջոկատը կովկասյան ռազմաճակատում

Առաջին աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապել է Կովկաս։ 1914թ. օգոստոսին Թիֆլիսում նա հանդիպել է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնել Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվել է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղել թուրքական զորքերի դեմ, Կովկասյան ռազմաճակատում՝ Օսմանյան կայսրության վերահսկողության տակ գտնվող հայկական Վան, Բիթլիս և Մուշ քաղաքների ազատագրության համար մղվող մարտերում։

1915 թվականի ապրիլին հայերի նկատմամբ հալածանքները վերածվել են Հայոց ցեղասպանության։ Այս պայմաններում Անդրանիկի գունդը ծանր պաշտպանական մարտեր է մղել Էրզրումի ուղղությամբ՝ ապահովելով հարյուր հազարավոր փրկված հայերի, հույների ու ասորիների նահանջը, որոնք ռուսական զորքի նահանջից հետո կրկին մահացու վտանգի մեջ էին։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։ Սակայն 1918 թվականի մայիսի 16-18-ը Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպել է օսմանյան զորքերին և նրանց արբանյակներին։

Թշնամուց նախաձեռնությունը վերցնելով՝ զորավարը մարտեր է մղել Ղարաքիլիսայի ուղղությամբ։ 1918 թվականի մայիսի 25-28-ը ծավալված Լոռու ճակատամարտում, որը մեծապես ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ Կովկասի, Անդրանիկը վիժեցրել է Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին Դիլիջանով դուրս գալ դեպի Բաքու։

Սյունիքը Հայաստանի կազմում պահելու պայքարը

Անդրանիկը վիթխարի դեր է խաղացել Զանգեզուրի պաշտպանության գործում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսն ուղղվել էր Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թվականի հունվարին դիմել էին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսել էին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։

1918թ. ապրիլի 10-ին Ալեքսանդրապոլում կազմավորվել էր Հայկական առանձին հարվածային զորամասը, որի հրամանատարն էր Անդրանիկը։ Զորամասն ուներ շուրջ 1400 զինվոր ու սպա՝ բոլորն էլ Արևմտյան Հայաստանից։ Դժգոհ լինելով 1918թ. հունիսին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտությունից՝ Անդրանիկն իր զինվորների ու հազարավոր գաղթականների հետ շարժվում է դեպի Պարսկաստան՝ Միջագետք անցնելու մտադրությամբ, սակայն ճանապարհին բախվում է թուրքական զորքի հետ և նահանջում Կապան։ Նժդեհի հետ համատեղ կազմակերպված պաշտպանության շնորհիվ Սյունիքը մնացել է Հայաստանի կազմում։

Անդրանիկը բանակցություններ էր վարել Ղարաբաղի առաջնորդների հետ՝ անհրաժեշտության դեպքում օգնության հասնելու համար։ 1918թ. աշնանը թուրքերը հաստատվել էին Շուշիում, նորաստեղծ Ադրբեջանի իշխանություններն անգլիացիների աջակցությամբ պահանջում էին ընդունել իրենց գերիշխանությունը, իսկ Ղարաբաղ հասնելու Անդրանիկի փորձերը հաջողությամբ չեն պսակվել։

Գործունեությունը Սփյուռքում և ազդեցությունը Միացյալ Նահանգների հայ համայնքի վրա

1919 թվականին Օզանյանն այցելել է Միացյալ Նահանգներ՝ Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների համար դրամահավաք կազմակերպելու և հավաքել է 500 հազար դոլար, որն այսօր համարժեք է մոտ 7 մլն դոլարի։ Շուտով նա վերջնականապես տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Ֆրեզնոյում, որտեղ այդ ժամանակ մեծ հայկական համայնք կար։ Անդրանիկը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կազմակերպչական կյանքում։

1919 թվականի դեկտեմբերին The Washington Post թերթը գրել էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան նրա սուրը»։

Հայազգի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանն Անդրանիկին նկարագրել է որպես դեմքի խիստ, բայց բարի արտահայտությամբ մարդ։

«…Հայերեն խոսել ես չսովրեցա, մինչև որ մեծ մայրս մեր տուն եկավ ու ամեն առավոտ երգեց զինվոր Անդրանիկի մասին, և մինչև օրս ես գիտցա, թե ան հայ մըն էր, լեռնական գեղջուկ մը, որ սևաթույր ձի մը հեծած՝ ափ մը մարդոցով կը կռվեր թշնամիների դեմ…»,- գրել է Սարոյանը։

Զորավար Անդրանիկի վախճանը

Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, ԱՄՆ Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվել է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում։ Չնայած իր կտակին, որով Օզանյանը խնդրում էր իրեն հուղարկավորել հայրենիքում, Խորհրդային Հայաստանի իշխանությունները չկատարեցին նրա ցանկությունը։ Նրա մասունքները Հայաստան են տեղափոխվել միայն 2000 թվականին և ամփոփվել Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։

Զորավար Անդրանիկը մահվանից ժամեր, առաջ դիմելով տիկնոջը, բացականչել էր. «Նվարդ, մահվանս համար չեմ ցավում, ցավում եմ, թե որքան ուրախ պիտի լինեն թուրքերը։ Ախ, եթե մի անգամ էլ պատեհություն ունենայի… Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց…»։

Ժառանգությունը և հիշատակի պահպանումը

Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որո՞նք են իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չաուշի։

Անդրանիկ Օզանյանը համարվում է հայոց ազատագրական պայքարի խորհրդանիշ։ Նրա անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ և հուշարձաններ Հայաստանում և Սփյուռքում։

Զորավարի հայտնի մտքերից և ասույթներից

«Ազատությունն առանց պայքարի չի տրվում»։ Այս խոսքը արտացոլում է Անդրանիկի պայքարի ոգին և նրա համոզմունքը, որ հայ ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար։

«Հայ ժողովուրդն իր զենքով պետք է ապահովի իր ապագան»։ Նա մշտապես շեշտում էր, որ հայ ժողովուրդը պետք է ունենա ինքնապաշտպանության կարողություն և չվստահի միայն դիվանագիտական լուծումներին։

«Մենք մեր հողից դուրս հայրենիք չենք կարող ունենալ»։ Անդրանիկը խորապես կապված էր հայկական հողերի հետ և հավատում էր, որ հայ ժողովուրդը պետք է մնա և զարգանա իր պատմական հայրենիքում։

«Ինձ համար ամենամեծ պատիվն իմ ժողովրդի ազատությունն է»։ Այս խոսքն արտահայտում է նրա անձնական նվիրումը ազգային-ազատագրական պայքարին։

telegram
Tags: ԱնդրանիկԱնդրանիկ ՕզանյանՀայաստան

Հարակից հրապարակումներ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48

Հայաստանում հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ՝ նվիրված ականավոր հայ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին, հայտնել...

Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16

Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցումն ու արդիականացումն իրականացնելու համար։ Այս մասին...

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում մահացած զինծառայող Ն․Թ․-ն մինչև մահանալը ծեծի է ենթարկվել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ News.am-ի...

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է...

Load More
Xosum
  • Լուրեր
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек
Քաղաքականություն

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին...

Read moreDetails
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ քրեական հետապնդումը չի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ