Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:19

Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին․ Enikos

Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին․ Enikos

Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300 և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվել են երկրի հակաօդային պաշտպանության համար, հայտնել է հունական Enikos պորտալը։

Ըստ կայքի՝ Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից դուրս բերել ռուսական զենքի համակարգերը և արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։ Ըստ պորտալի՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջադեմ փուլում է»։

Լրատվականը նշել է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։ Ըստ առկա տեղեկատվության՝ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի այս երկրի սպառազինմանը, հավելել է կայքը։

Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանի հզորացումը ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով, նշել է կայքը։ Առաջին հերթին՝ դաշնակցային շատ սերտ կապերի, նորագույն պատմության ընդհանուր ջանքերի, ինչպես նաև ընդհանուր կրոնական համոզմունքների շնորհիվ։ Բացի այդ, ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի անհաշտ Թուրքիային, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանը, նշված է հրապարակման մեջ։

«Իսրայելական արտադրության ՀՕՊ համակարգերը, որոնք պետք է փոխարինեն ռուսական համակարգերին Հունաստանում, ներառում են «Դավթի պարսատիկը»՝ բալիստիկ հրթիռներով՝ մինչև 300 կմ հեռահարությամբ, «Բարակ MX»-ը՝ 35-ից՝ մինչև 150 կմ և Spyder-ը՝ 20 հեռահարությամբ՝ մինչև 50 կմ»,- նշել է հարթակը։

ՀՀ ՊՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է հունական լրատվամիջոցների տեղեկությունները մեկնաբանելու Armenia Today-ի հարցումը։

Հուլիսի 12-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագիրը։

Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասն ստորագրել էին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։ Դենդիասը մարտին հայտարարել էր Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում քառակողմ համագործակցության մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+