• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 14:36
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Առաջնահերթը ԶՈւ-ն ուժեղացնելն է, տեղական պաշտպանության ուժերը միայն փոխլրացնում են բանակին․ փորձագետ

Զինված ուժեր, Կարծիք, Հարցազրույց,
06 Նոյեմբեր 2024 17:37
ShareShareShare
Առաջնահերթը ԶՈւ-ն ուժեղացնելն է, տեղական պաշտպանության ուժերը միայն փոխլրացնում են բանակին․ փորձագետ
telegram

Զինված ուժերին արմատական փոփոխություններ են պետք, իսկ դրանց բացակայության դեպքում լրացնող և օժանցակող ցանկացած օղակ չի կարող մեծ ազդեցություն ունենալ, Armenia Today-ին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով աշխարհազորի համակարգը տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու նախագիծը, որին կառավարությունը հավանություն էր տվել։

«Թե՛ աշխարհազորը, թե՛ տեղական այն օղակները, որոնք Հայաստանի վրա հարձակման ժամանակ տեղերում ինքնապաշտպանական ուժերի կազմակերպման համար են, օժանդակում են բանակին, բանակի գործողություններին։ Դրանք բանակին լրացնող, օգնող օղակ են, բայց երբ հիմնական օղակն իր գործողությունների մեջ մեծ բարձունքում չէ, ցանկացած լրացնող և օժանդակող օղակ, որքան էլ մասնագիտորեն լավագույնս կազմակերպվի, միևնույն է, վերջնարդյունքի վրա էական ազդեցություն չի կարող թողնել»,- ասել է փորձագետը։

Այդ օղակներն ստեղծելուց առաջ փորձագետը կարևորել է շատ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

«44-օրյա պետարազմից հետո ՀՀ բանակը երկրի ներսում առանձապես ակտիվ չէ զորավարժությունների առումով։ Դաշնակից երկրների հետ զորավարժություններ գրեթե չեն անցկացնում, հրաժարվել են ՀԱՊԿ-ի հետ զորավարժություններից։ Մինչդեռ զորքերի փոխգործակցություն լավագույն միջոցը զորավարժությունն է։ Մեծ հաշվով՝ առաջնահերթը ԶՈւ-ն ուժեղացնելն է, տեղական պաշտպանության ուժերը միայն փոխլրացնում են բանակին»,- հավելել է  Նահապետյանը։

Իր նշած խնդիրների համատեքստում՝ փորձագետը պատահական չի համարում ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որով նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու։ Նահապետյանն այս նախագիծը կապել է կադրային խնդիրների մասին։

«Պատճառը կադրային սովն է։ Կարող եմ ենթադրել, որ ատեստավորման հետևանքով շատ ու շատ սպաներ ոչ ճիշտ չափորոշիչների պատճառով դուրս են մնացել ԶՈւ-ից, և հիմա կադրային լրջագույն սով կա։ Ըստ իս՝ այդ պակասը փորձում են լրացնել ավագ սերնդին բանակ հետ կանչելով։ Միգուցե, եթե ինչ-որ չափով նրանք վերադառնան բանակ, կկարողանանք խոսել ազդեցության մասին, բայց նրանց կողմից մեծ ոգևորություն չեմ տեսել։  Դժվար է ասել՝ որքանո՞վ կստացվի կյանքի կոչել այս նախաձեռնությունը, բայց հարկ է նշել, որ անվտանգային հարցերում ևս այս իշխանությունը 2018-ից սկսած ամեն ինչ ձախողել է։ Խնդիրն այն է, որ արմատական փոփոխությունների կարիք կա, բայց դրա գիտակցումն անգամ չկա։ Բոլոր ոլորտներում լավ կառավարիչներ են պետք, ինչը մեզ մոտ բացակայում է»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ՝ փորձագետը շեշտել է, որ բանակում կարգապահության բարձրացման համար այլ միջոցառումներ են անհրաժեշտ։

«Կարգապահության ամրապնդումը և, առհասարակ, կարգապահությունը պայմանավորված չէ թոշակառու սպաների վերադարձով։ Կարգապահության երկու ցուցիչ կա՝ վերադասի հրամանանն անվերապահ կատարելը և բարձր մարտական ոգին։ Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, սպանությունները, ինքնասպանությունները չեն խոսում բավարար չափով կարգապահության մասին։ Պատճառն այն է, որ հրամկազմն իր տեղում չէ, իսկ սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը խոսում են շատ տխուր վիճակի մասին։ Ժամանակին ռազմագողական բարքերի դեմ բավականին լուրջ պայքարում էին հենց երկրի առաջին դեմքի մակարդակով, հիմա, բացի կենացներից, ոչինչ չի իրականացվում»,- շեշտել է Նահապետյանը։

Նրա կարծիքով՝ զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու հայտարարությունները ևս կենացների մակարդակում են։

«Շարքային ոստիկանը Երևանի փողոցներում իբր ծառայություն իրականացնելու համար սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ ծառայող պայմանագրայինից կամ շարքային սերժանտական սպայակազմից մի քանի անգամ ավելի շատ գումար է ստանում։ Կառավարությունն իր իշխանությունը պահելու առաջնահերթություն ունի, ուստի իրավապահներին, դատական իշխանությանը, ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին մի քանի անգամ ավելի շատ գումար է տալիս։ Ռազմավարությունն այլ պետք է լինի, բայց նայենք՝ ինչքան է ստանում պայմանագրային զինծառայողը, ինչքան՝ սահմանին կանգնած նույն կոչումով ծառայողը»,- նշել է Նահապետյանը։

Աննա Բադալյան

telegram
Tags: ԶՈՒՀայկ Նահապետյանտեղական պաշտպանության ուժերՓորձագետ

Հարակից հրապարակումներ

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Զինծառայողի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել

Զինծառայողի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել

02 Հունիս 2026 12:55

Քննչական կոմիտեն զինծառայող Արամայիս Գևորգյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել...

Ծառայակցին ինքնասպանության հասցնելու և բռնություն գործադրելու համար գումարտակի հրամանատարի նկատմամբ քրգործ է հարուցվել․ ՔԿ

Հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին․ ՊՆ

02 Հունիս 2026 11:59

Հունիսի 2-ին հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊՆ-ից...

Ընտրություններին ընդառաջ՝ ԶՈւ-ում ցուցակագրում են զինծառայողներին. ԶԼՄ

ԶՈւ-ում ավելի քան 200 զինվորական քաղաքական պատճառով ազատվել է աշխատանքից. ԶԼՄ

02 Հունիս 2026 10:06

Զինված ուժերում վերջին ամիսներին ոչ իշխանական քաղաքական հայացքների համար ավելի քան 200 զինվորական է ազատվել աշխատանքից, գրել է «Հրապարակ» օրաթերթը։...

Սամվել Կարապետյանի օգնությունը ԶՈւ-ին բազմակողմանի է, անձամբ եմ բանակցել․ Տոնոյան

Սամվել Կարապետյանի օգնությունը ԶՈւ-ին բազմակողմանի է, անձամբ եմ բանակցել․ Տոնոյան

01 Հունիս 2026 18:01

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերին էական...

Военнослужащие после 20 лет службы смогут получить жильё за счёт госбюджета

Արցախցի հաշմանդամ զինվորականից պահանջել են վերադարձնել բնակարանը. ԶԼՄ

30 Մայիս 2026 12:15

Հայաստանի իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել են վերադարձնել Պաշտպանության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
ԵՄ-ն շուրջ 50 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
Վարժական հավաքների մասնակիցներից հանդերձանքի համար մոտ 40 000 դրամ է պահվում․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով Թրամփի դեմ բանաձև է ընդունել

04 Հունիս 2026 14:17
Իսրայելի հարվածների սրման ֆոնին Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

04 Հունիս 2026 13:23
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

04 Հունիս 2026 12:58
«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

04 Հունիս 2026 12:49
«Преследование в рамках политического заказа»: Сагателян рассказал о вызове на допрос в СК

Խուզարկում են ՀՅԴ Գյումրիի գրասենյակն ու բնակարաններ․ Սաղաթելյան

04 Հունիս 2026 12:46
Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»

Հայաստանը շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17

Կառավարությունը կփոխհատուցի պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին

04 Հունիս 2026 11:51
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

04 Հունիս 2026 11:44
В Армении утвержден план учебных сборов для военнообязанных в запасе

ԶՈւ-ում հունիսի 8-ից կմեկնարկի ամառային զորակոչը

04 Հունիս 2026 11:33
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հունիս 2026 11:28
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06
Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:50
ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

04 Հունիս 2026 10:25
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

ՌԴ-ից ՀՀ եկած մինչև 55-ամյա տղամարդկանց վարժական հավաքի են տանում․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:23
Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հունիս 2026 08:28

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԵՄ-ն շուրջ 50 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին
Քաղաքականություն

ԵՄ-ն շուրջ 50 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական...

Read moreDetails
Վարժական հավաքների մասնակիցներից հանդերձանքի համար մոտ 40 000 դրամ է պահվում․ Մանուկյան
Քաղաքականություն

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20

Իշխանության ներկայացուցիչներն այս օրերին Ռուսաստանից Հայաստան գալ պատրաստվող քաղաքացիներին 25-օրյա վարժական հավաքով են սպառնում, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ