Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:30

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնակի կբարձրանա. նոր որոշում

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնակի կբարձրանա. նոր որոշում

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար կառավարությունը հավելավճար սահմանեց:  Որոշումն ընդունվեց հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում:

Ըստ նախագծի՝ հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ է պայմանավորվելու՝ արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ: 

Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ քան 3 ամիս և ոչ ուշ, քան 4 ամիսը լրանալը զինվորականը պետք է անցնի ատեստավորում: Իսկ այն չանցնելուց հետ ունի կրկնակի ատեստավորման հնարավորություն:

Ընդ որում, առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո կրկնակի ատեստավորման արդյունքներն ազդեցություն են ունենալու նաև պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման վրա: Ատեստավորվելու հնարավորություն կստանան նաև 6 ամիս ծառայած զինծառայողները:

Նշենք, որ զինծառայողները ատեստավորումը կրկնելու են ամեն 3 տարին մեկ՝ հավելավճարը շարունակելու նպատակով: Բյուջեի ծախսերը կկազմեն 60 մլրդ դրամ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդգծեց, որ զինծառայողների աշխատավարձը փաստացի կրկնապատկվելու է: Որոշումն անհետաձգելիության սկզբունքով կքննարկվի Ազգային ժողովում: Կառավարությունում պարզաբանեցին, որ նախագծի իրացման հարցը դեռ հստակեցման փուլում է:

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են մինչև 2026 թվականը ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, և Զինված ուժերի բարեփոխման հայեցակարգն արդեն պատրաստ է։ Ըստ Գրիգորյանի՝ պրոֆեսիոնալ բանակի անցնելը չի ​​նշանակում զինծառայությունից իսպառ հրաժարում, այլ ենթադրում է դրա կրճատում, բանակի առավելագույն համալրում պրոֆեսիոնալ կադրերով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+