Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 01:19

Ցանկալի չէ ԶՈւ տեղաշարժերի, դիրքի մասին հանրային քննարկում ծավալել․ Արման Սարգսյան

Ցանկալի չէ ԶՈւ տեղաշարժերի, դիրքի մասին հանրային քննարկում ծավալել․ Արման Սարգսյան

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հորդորեց ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորինս քիչ խոսել ԶՈւ ստորաբաժանումների դիրքի, տեղաշարժերի մասին։ Նա ասաց, որ ամբողջ տեղեկատվությունը հնարավոր է գտնել ՊՆ պաշտոնական կայքում։

«Չնայած ադրբեջանական կողմն անընդհատ դիմում է սադրանքի, հայտնում, թե կրակոցներ կան, սակայն, ի ուրախություն մեզ, դուք էլ եք տեսնում, որ վերջին շրջանում հարաբերական կայուն իրավիճակ է»,- ասաց Սարգսյանը։

Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննության կանչելու մասին՝ Սարգսյանը նշեց, որ զերծ կմնա պարզաբանում տալուց, քանի որ հարցաքննության են կանչվել բազմաթիվ քաղաքացիներ։

«Ցանկալի է՝ տեղեկություն ստանաք նախաքննական մարմից»,- ասաց ՊՆ փոխնախարարը։ Նա ասաց, որ կան կարգավիճակներ, միգուցե մեկի անունը տա՝ պարզվի, որ որպես վկա է կանչվել, թյուրընկալում լինի, թե կասկածյալ կամ մեղադրյալ է։

Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ՊՆ-ում կատարվող կադրային փոփոխությունները՝ մասնավորապես ԳՇ պետի  տեղակալի և ՊՆ թիկունքի պետի ազատումը, արձագանքեց, որ կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն։

«Ես չեմ կարող գնահատել, թե ում ինչի համար են ազատել։ Կարծում եմ՝ փոփոխությունները նպատակ են հետապնդում, որ աշխատանքն ավելի արդյունավետ դառնա»,- հավելեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԳՇ պետի տեղակալն ու ՊՆ թիկունքի պետն ազատվել էին աշխատանքից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+