Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ չորս զինծառայող։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հիշեցնենք, որ այսօր դեպքի վերաբերյալ տեղեկություններ էին շրջանառվում, ինչի վերաբերյալ ԱԺ-ում պատգամավորները փորձեցին պարզաբանում ստանալ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից։ Վերջինս նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







