Այս պահին մենք ունենք ադրբեջանական մի քանի խոցված անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Հակառակորդի գործողություններն, ըստ էության, իրենց տրամաբանության մեջ ճնշվել են: Մնացած հարթակներում հարցի քննարկումները կախված են նրանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր դիրքորոշումը», — ասաց նա:
Հիշեցնենք, որ Banak.info մասնագիտակված կայքը հրապարակել է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







