• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 03:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Բացահայտել ճշմարտությունը». 44-օրյա պատերազմի զեկույցը հրապարակելու պահանջով ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Զինված ուժեր, Հասարակություն,
24 Մարտ 2026 18:43
ShareShareShare
telegram

Ազգային ժողովի դիմաց 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված և անհետ կորածների ծնողները, ինչպես նաև հասարակական ու քաղաքական գործիչներ մարտի 24-ին պահանջել են հանրայնացնել 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը 2025-ի հոկտեմբերին ուղարկվել էր խորհրդարանի արխիվ։ Ակցիան հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մերժել է զեկույցը հրապարակելու իրենց դիմումը։ Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ այդ պատճառով նախաձեռնող խումբը պատրաստվում է դիմում ներկայացնել ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին՝ պահանջելով զեկույցի հրապարակման հարցը ներառել խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում։

Գևորգյանը նշել է, որ ակցիան նախաձեռնող խմբին միավորում է մեկ պահանջ՝ բացահայտել ճշմարտությունն Արցախյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ։

«Այսօր այստեղ հավաքվել են տարբեր ժամանակներում տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բայց այսօր բոլորին միավորում է մեկ բան՝ ճշմարտությունը։ Մենք կոչ ենք անում ամբողջ հանրությանը միասին գնալ այդ ճշմարտության ճանապարհով։ Միանշանակ է, որ այն պետք է բացահայտվի»,- ասել է նա։

Գևորգյանի խոսքով՝ հասարակության մեջ տարածվում են տարբեր տեսակետներ․ մի կողմից ասվում է, թե հանձնաժողովի զեկույցում կան տեղեկություններ, որոնք հնարավոր չէ հրապարակել, մյուս կողմից՝ կա կարծիք, թե այնտեղ որևէ լուրջ բան չկա, և այն կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք։

«Մեզ ասում են, որ հանձնաժողովում այնքան բան կա, որ չի կարելի հրապարակել։ Կա նաև հակառակ կարծիքը, թե այնտեղ ոչինչ չկա, և շուտով, որպես ընտրական PR, իշխանությունը ցույց է տալու, որ ամեն ինչ նորմալ էր։ Մենք համոզված ենք, որ երկիրը չի կարող շարունակել գնալ դեպի անդունդ, և հասարակությունը պետք է իմանա ճշմարտությունը»,- նշել է Գևորգյանը։

Նա հայտնել է, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված նամակում ներկայացված են իրավական հիմնավորումները, թե ինչո՞ւ պետք է հրապարակվի քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Նամակում ներկայացված են իրավական պահանջներ, և մենք այն այսօր հանձնելու ենք Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին»,- հավելել է նա՝ նշելով, որ նամակն ստորագրվելու է նախաձեռնող խմբի անդամների կողմից։

Ակցիայի մասնակից Միքայել Մարգարյանը հայտարարել է, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական։ Ակցիայի մասնակիցները հավելել են, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերի ընթացքում շարունակելու են հավաքվել խորհրդարանի դիմաց և ամենօրյա ռեժիմով պատգամավորներից պահանջելու են պարզաբանել, թե ի՞նչ ընթացք է տրվել իրենց պահանջին։

«Հասարակությունը պետք է իմանա, թե ովքե՞ր են պատասխանատու պատերազմի հետևանքների, հազարավոր զոհերի և մեր այսօրվա ծանր վիճակի համար»,- ընդգծել են ակցիայի մասնակիցները։

Մարգարյանը հավելել է, որ պահանջը ձևավորվել է անհետ կորած զինծառայողների ծնողների կողմից, որոնք հույս ունեին, որ հանձնաժողովը չորս տարի անց վերջապես պարզաբանում կտա և լույս կսփռի իրենց զավակների որոնման, ինչպես նաև տեղի ունեցածի իրական պատճառների վրա։

«Զեկույցի հրապարակման պահանջին միացել են նաև զոհված ազատամարտիկների ծնողները, որոնք ունեն բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ պայմաններում են զոհվել իրենց երեխաները, ո՞վ է տվել հրամանները, ո՞վ է պատասխանատու և ինչո՞ւ են մինչ օրս շատ հարցեր մնում անպատասխան։ Միանում են նաև պատերազմի մասնակիցները, որոնք մարտի դաշտում էին, և այսօր հարց են տալիս՝ հնարավո՞ր էր արդյոք կանխել պարտությունը և ինչո՞ւ պատերազմի հետևանքները շարունակվում են այսքան տարիներ՝ ծանր հետևանքներ ունենալով երկրի համար»,- նշել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ նաև Արցախի ներկայացուցիչներն են շահագրգռված, որ հանձնաժողովի բոլոր բացահայտումները հրապարակվեն։

«Ժողովուրդը գնում է ընտրությունների։ Չի կարելի ընտրությունների գնալ ստի կամ անորոշության պայմաններում։ Ուստի բոլոր քաղաքական ուժերին և հասարակության բոլոր շերտերին կոչ ենք անում միանալ այս պահանջին, որպեսզի մարդիկ ընտրություն կատարեն ամբողջական տեղեկության պայմաններում, և Հայաստանը գոնե հնարավորություն ունենա վերականգնվելու»,- եզրափակել է Մարգարյանը։

2024 թվականի սեպտեմբերին զեկույցը պատրաստ էր, բայց հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին։ 2025-ի հոկտեմբերիին Սիմոնյանը հատարարել էր, որ ժամկետները խախտելու հիմնավորմամբ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան։ Ավելի ուշ խորհրդարանից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։

Կարդացեք նաև՝

Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել

telegram
Tags: 44-օրյա պատերազմակցիաԶեկույցքննիչ հանձնաժողով

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը
Զինված ուժեր

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Read moreDetails
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ