Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայումս ներկայացնում է ԱՄՆ-ը, դարձել է Սենթ Լուիսում կայացած Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Արոնյանը 3 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած իտալացի Ֆաբիանո Կարուանայից։ Երրորդ տեղը գրավել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Մրցաշարն ԱՄՆ-ում անցկացվել է օգոստոսի 10-15-ը։
Արոնյանը օգոստոսի 14-ին երկրորդ տեղն էր զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում, իսկ բլիցում դարձել միանձնյա առաջատար։ Հուլիսին նա հաղթել էր Լաս Վեգասում անցկացված Freestyle Chess Grand Slam մրցաշարում։





































